Նյարդաբանություն
Դիմային նյարդի բորբոքում

Գանգուղեղային 12 զույգ նյարդերից եռորյակը թվով 5-րդն է: Եռորյակ նյարդի հիմնական ֆունկցիան դեմքի հատվածում զգայունության ապահովումն է: Դրանք տեղակայված են երկու կողմից: Եռորյակ նյարդը 3 ճյուղ ունի: Առաջին ճյուղն ապահովում են աչքի, վերին կոպի ու ճակատի մաշկի զգայությունը, երկրորդ ճյուղը` ստորին կոպի, այտի ու ռունգների, վերին շուրթի ու վերին լնդի զգայունությունը, իսկ երրորդը` ստորին ծնոտի, ստորին շրթունքի, լնդի ու որոշ ծամող մկանների զգայունությունը:
Նևրալգիան հանդիպում է 10 հազար մարդուց 50-ի մոտ, հիմնականում տուժում են 40 տարեկանն անց կանայք: Եռորյակ նյարդի նևրալգիայի պատճառած ցավը, թերևս, ամենատառապագիններից է, որ ծանոթ է մարդուն: Սովորաբար, այն սկսվում է դեմքի ու ծնոտի ստորին հատվածում, սակայն պատահում է, որ տարածվում է հարքթային ու աչքերի վերին հատվածի վրա:
Ցավն այնքան ուժգին է, որ հիվանդներն այն հոսանքահարության են նմանեցնում, ինչնառաջանում է նյարդի բորբոքման հետևանքով է, տարածվում ճակատի, այտերի ու ստորին ծնոտի վրա: Սովորաբար արտահայտվում է դեմքի մի հատվածում:
Պատճառները
Ընդհանրապես ցավն առաջանում է անոթների` երակների ու զարկերակների, գանգի հիմքում նյարդին քսվելուց: Նյարդը ճզմվում է ու դրանից սուր ցավ է առաջանում:
Հնարավոր պատճառներից են ուռուցքները, որոնք ճզմում են նյարդը, բազմակի սկլերոզը, որը հանգեցնում է նյարդի միելինային թաղանթի քայքայման: Երիտասարդ տարիքի մարդկանց մոտ եռորյակ նյարդի բորբոքումը, սովորաբար, բազմակի սկլերոզի հետևանքով է առաջանում:
Եռորյակ նյարդի նևրիտի զարգացման գլխավոր պատճառները
- Վարակիչ հիվանդությունները. գործնականում ցանկացած վիրուս կարող է նևրիտի պատճառ դառնալ: Սակայն ամենագլխավոր հարուցիչներից են հերպեսի ընտանիքի ներկայացուցիչները, որոնցից առաջին տեղում գոտևորող որքինն է:
- Օրգանիզմի իմունային խանգարումները: Դրա ֆոնին վիրուսները կարող են ակտիվանալ ավելի մեծ արագ, քան առողջ օրգանիզմում:
- Տեղային ու ընդհանուր բնույթի սառեցումը: Հաճախ եռորյակ նյարդի բորբոքումն առաջանում է դեմքի մի հատվածի կամ մի ականջի ուղղությամբ միջանցիկ քամիների պատճառով կամ ցածր ջերմաստիճանի` ցրտի ներգործությամբ:
- Ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը կամ հոգեզգայական ցնցումները, որոնք հանգեցնում են օրգանիզմի պաշտպանական ուժերի անկման:
- Վատ սնվելը, որի հետևանքով իմունային խանգարումներ են առաջանում:
- Ծանր վարակները` ցանկացած տեղայնությամբ, եթե դրանք երկար ընթացք ու ակտիվ բուժման կարիք ունեն:
Նևրալգիայի գրոհին նպաստում են մաշկին թեկուզև թեթևակի շփումը, լվացվելը, սափրվելը, ատամները մաքրելը, քթին հասցված հարվածը, դեմքի վնասվածքն ու հարքթային խոռոչների բորբոքումը, թեթև քամին, դիմահարդարումը, անգամ ժպիտն ու զրույցը: Հիվանդության զարգացմանը նպաստող հանգամանքները բավականին շատ են:
Ցավոք, այս հիվանդությունը լիովին բուժել միշտ չէ, որ հաջողվում: Սակայն գոյություն ունեն միջոցներ, որոնք էականորեն նվազեցնում, մեղմում են այն: Առաջին հերթին հակաջղակծկումային դեղորայք է նշանակվում, իսկ եթե դա էլ չի օգնում կամ էլ կողմնակի երևույթներ են առաջանում, ապա գործի են դրվում վիրաբուժական միջոցները:
Ախտանշանները
Ոմանց մոտ ցավն անսպասելի է սկսվում, առանց որևէ տեսանելի ու ենթադրյալ պատճառի: Ոմանք էլ նշում են, որ ցավն առաջանում է սթրեսային իրավիճակից հետո, հարվածից, ատամնաբույժի մոտ այցելությունից հետո: Նման դեպքերում բժիշկները, այդ թվում և ատամնաբույժները կարծում են, որ ախտաբանական պատկերը շատ ավելի վաղ է զարգացել ու սթրեսային իրավիճակն ընդամենը նպաստել է ցավի առաջացմանը: Քանի որ ցավը սովորաբար սկսվում է ծնոտի վերին կամ ստորին հատվածից, դա էլ պատճառ է դառնում, որ սխալմամբ կարծեն, թե դա կապված է ատամների հետ: Պացիենտն այդ պատճառով դիմում է ատամնաբույժի օգնությանը, ինչն իրականում չի թեթևացնում հիվանդի վիճակը:
Հիվանդության կլինիկական պատկերը բավականին ցայտուն է ու հանկարծակի ախտանշաններով է արտահայտվում, օրինակ`
- դեմքի մի կեսի հատվածում ուժգին, ասես կրակող ցավ, որը թափանցող բնույթ ունի,
- դեմքի մի հատվածի կամ առանձին հատվածների թեթևակի ծռվածություն, որից դիմաշարժը ևս ծուռ է լինում (բերանի անկյունի, աչքի կամ կոպի),
- ախտահարված նյարդի պարբերական ցնցում,
- ընդհանուր հիպերթեմիա` ջերմության թեթևակի բարձրացում,
- ընդհանուր թուլություն ու նյարդայնություն` պայմանավորված ցավի պատճառով անքնությամբ,
- գլխացավ,
- ախտահարված կողմում մանր ցան:
Ամենահիմնական ախտանշանն ուժգին ցավն է դեմքի մի հատվածում, որը պարզապես հյուծում է: Դրա հետ դեմքի մի հատվածի արտահայտությունն է աղավաղվում: Եթե հիվանդությունը ձգձգվում է կամ զարգանում, ապա վերը նշված փոփոխությունները կարող են մնալ մինչև կյանքի վերջ:
Եռորյակ նյարդի բորբոքման նման ախտանշաններ կարող են լինել նաև այլ հիվանդությունների ժամանակ` տենդինիտի, Էռնեստի համախտանիշի ու ծոծրակի նյարդի նևրալգիայի:
Քունքային տենդինիտն ուղեկցվում է այտի ու ատամների մի հատվածի ցավով, բացի դրանից հիվանդին անհանգստացնում է գլխի ու պարանոցի հատվածում առաջացող ցավը:
Էռնեստի համախտանիշի դեպքում նույնպես ցավ է առաջանում գլխի, պարանոցի և այտի հատվածում: Ցավը գլխի ետնամասից երբեմն փոխադրվում է դիմային հատված:
Եռորյակ նյարդի նևրալգիայի ցավի երկու տեսակ են տարբերում` տիպիկ ու ոչ տիպային:
Առաջինի դեպքում հիվանդության ընթացքում ցավը մերթ սկսվում է, մերթ` հանդարտվում: Իսկ ոչ տիպիկ ցավը մշտական բնույթ է ունենում և ընդգրկում է դեմքի զգալի մասը: Հիվանդության ընթացքում ցավը չի հանդարտվում: Նևրալգիայի այս տեսակն ավելի դժվար է բուժման ենթարկվում: Նևրալգիան ցիկլիկ հիվանդություն է, որի սուր փուլերը հերթագայվում են հանդարտ շրջաններով: Ոմանց մոտ դրանք մեծ ընդմիջումներով են կրկնվում, իսկ որոշ հիվանդների մոտ ցավն օրական միայն մեկ անգամ է լինում: Պատահում է նաև, որ ցավը տանջում է անընդհատ:
Դիմային նևրիտի բուժումը
Որքան շուտ նևրիտը բացահայտվի ու բուժումը շուտ սկսվի, այնքան արդյունավետ կլինի:
Հիվանդությունը պետք է բուժել առաջին իսկ օրվանից` ներառելով համալիր միջոցառումներ, օրինակ` հակավիրուսային դեղորայք, որը ցուցված է հերպեսով հարուցված նևրիտի դեպքում:
Ցավազրկող դեղորայք. ուժեղ ցավը մեղմելու նպատակով առաջարկվում են ոչ թմրանյութային ցավազրկողներ, սակայն որոշ դեպքերում` նաև թմրանյութային դեղորայք: Առաջարկվում են նաև մկանային կծկումները թուլացնող միջոցներ, վիտամիններ, ինչպես նաև ֆիզիոթերապևտիկ բուժում` էլեկտրոֆորեզ, մագնիսաթերապիա:
Մերսումը նևրիտի ժամանակ
Մերսման նպատակը որոշ մկանախմբերի ու դրանց տոնուսի բարձրացման համար մկանային լարվածությունը թուլացնելն է: Մերսման նպատակն է ներգործել նյարդի ռեֆլեկտորային կետերի վրա: Դրանից հետո պետք է աշխատել մաշկի ու մկանների հետ:
Մերսումը կատարվում է նստած դիրքում, գլուխը հետ գցած, այդպես նաև պարանոցի մկանները կհանգստանան: Պետք է մերսել մեղմ ու թեթև շարժումներով. ներքևից վերև, անրակի մկաններից դեպի վեր` հարականջային հատված, ապա` դեմքի հատված, ընդ որում` սկզբում առողջ կողմը պետք է մերսել, ապա ախտահարվածը: Մերսման տևողությունը պետք է միջինը15 րոպե լինի, 10-14 սեանս:

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...


Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...


Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...


Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...


Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...


Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...


Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...


Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...


Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...


Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...


Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...


Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...


Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...


Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...


Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն